Խարդախները ռուսաստանցի թոշակառուից սմարթֆոնի խաղի միջոցով ավելի քան 4 մլն ռուբլի են հափշտակել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խարդախները սկսել են հեռախոսային խաղերում «ԽՍՀՄ-ում ծնվածների» համար վճարումների մասին գովազդային հայտարարություններ տեղադրել՝ թոշակառուների ուշադրությունը գրավելու համար, նախազգուշացնում է ՌԴ ՆԳՆ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հակաիրավական օգտագործման դեմ պայքարի կազմակերպման վարչությունը։

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վարչությունում պատմել են թոշակառուի մասին, որը սմարթֆոնով «Երկար նարդի» էր խաղում։

«Քայլերի միջև ինչ-որ պահի նրան գովազդային բաններ են ցույց տվել, որը ԽՍՀՄ-ում ծնված քաղաքացիներին վճարումներ և բոնուսներ էր խոստանում։ Հայտարարությունը ոճավորված էր որպես բանկային լոգոտիպերով պաշտոնական ծանուցում և հարցաթերթիկ լրացնելու կոչ էր պարունակում», – ասված է հաղորդագրության մեջ։

Վարչությունում պատմել են, որ հարցաթերթիկը լրացնելուց հետո ռուսաստանցու հետ կապվել է խարդախը, որն առաջարկել է «20 անվճար ակցիա», որոնք կարելի է «ներդնել գործընկերային հարթակի միջոցով»։

«Կեղծ բրոքերային պորտալի հետ փոխգործակցության արդյունքը դարձել է 4 միլիոն ռուբլին գերազանցող գումարի հափշտակությունը», – եզրափակել են գերատեսչությունում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment