Iravunk.com | ԱԱ. Մ20 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ, ԷՐԻԿ ՏԵՐ


Սպորտ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչ, 63 կգ քաշային կարգում հանդես եկող ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ չորս հաղթական գոտեմարտ է անցկացրել, նա 48 վայրկյանում, վաղաժամ հաղթել է բուլղարացի մրցակցին Միլենկովին, ափսոս եզրափակչում զիջել է մրցակցին ու արծաթե մեդալի արժանացել։ Իսկ 87 կգ քաշային կարգում հանդես եկող ԷՐԻԿ ՏԵՐ – ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ նվաճել է բրոնզե մեդալ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Comment