Առողջ սնունդը 40%-ով նվազեցնում է ճանաչողական խանգարումների վտանգը. Geriatric Nursing


Հասարակություն

60 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր առողջ սննդակարգ են պահպանում, ավելի հազվադեպ են ճանաչողական խանգարումներ ունենում: Նման եզրակացության են հանգել չինացի հետազոտողները: Աշխատանքը հրապարակվել է Geriatric Nursing բժշկագիտական  հանդեսում:


Տարիքի հետ ճանաչողական գործառույթներն աստիճանաբար փոխվում են. տեղեկատվության մշակման արագությունը նվազում է, դժվար է դառնում միաժամանակ մի քանի առաջադրանք հիշել, սակայն բառամթերքը և ընդհանուր գիտելիքներն, ընդհակառակը, կարող են մնալ կայուն: Սակայն որոշ տարեց մարդկանց շրջանում զարգանում են ճանաչողական խանգարումներ՝ հիշողության, ուշադրության, խոսքի և այլ բարձրագույն գործառույթների լուրջ խանգարումներ, որոնք հաճախ կապված են Ալցհայմերի հիվանդության կամ անոթային խնդիրների հետ:

Այս գործընթացներում սննդի դերը պարզաբանելու համար գիտնականները վերլուծել են 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում սննդակարգի և ճանաչողական ցուցանիշների միջև փոխադարձ կապի վերաբերյալ ուսումնասիրությունները: Պարզվել է, որ նրանք, ովքեր հետևել են առողջ սննդակարգի, մասնավորապես՝ միջերկրածովյան կամ MIND սննդակարգը (Mediterranean-DASH Intervention for Neurodegenerative Delay- ուղեղի առողջության պահպանմանը և ճանաչողական անկման վտանգի նվազեցմանն ուղղված սննդակարգ –խմբ.), 40%-ով ավելի քիչ են հակված ճանաչողական խանգարումների, քան իրենց հասակակիցները, որոնք հետևում են ոչ այնքան առողջ սննդակարգի:

Leave a Comment