Հրապարակվել են Պուտինի և Թրամփի՝ «ոչ օտար ականջների համար» զրույցի նոր կադրերը

Հրապարակվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայի գագաթնաժողովի կուլիսներում կայացած խոսակցության նոր կադրերը. առաջնորդների զրույցը, որի բովանդակությունը մնացել է անհայտ, տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիսից անմիջապես հետո, հայտնում է РИА Новости-ն։
Կադրերը Telegram-ի իր ալիքում հրապարակել է «Россия 1»-ի լրագրող, «Москва. Кремль. Путин» հաղորդման հեղինակ և համահաղորդավար Պավել Զարուբինը։
Զրույցը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ նախագահները լքել են մամուլի ասուլիսների սրահը, իսկ նրանց հետևից դուրս են եկել պատվիրակության անդամները։
Գագաթնաժողովի կուլիսներում Պուտինն ու Թրամփը զրուցել են առանձին, նրանց կողքին եղել է միայն ռուսաստանյան առաջնորդի թարգմանիչը։ Նախագահները սեղմել են միմյանց ձեռքերը, սակայն չեն շտապել բաժանվել՝ շարունակելով շփումը։
«Զրույցն այնքան ուրիշների համար չէր, որ նույնիսկ թարգմանիչը ստիպված էր ականջ դնել՝ կռանալով, որպեսզի ամեն ինչ հստակ հասկանա», – նշել է հաղորդման հեղինակը։

Leave a Comment