Մահացել է «Սոպրանոների կլանը» սերիալից հայտնի դերասան Ջերի Էդլերը

Բաժանորդագրվել

Ջերի Էդլերը աշխատել է նաև որպես ռեժիսոր։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. 96 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջերի Էդլերը, որը հայտնի է «Սոպրանոների կլանը» սերիալում իր դերով: Այս մասին հայտնում է Deadline ամսագիրը։

«Վետերան-դերասան Ջերի Էդլերը, որը նկարահանվել է «Սոպրանոների կլանը», «Լավ կինը» և «Փրկիր ինձ» սերիալներում, ինչպես նաև ռեժիսոր է աշխատել Բրոդվեյում, մահացել է 96 տարեկան հասակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Էդլերը առավել հայտնի է «Սոպրանոների կլանը» սերիալում Հեշ Ռաբկինի դերով։

Leave a Comment