Բաքվի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Քաղաքականություն

24.08.2025 | 12:42

Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հրդեհը մարելու համար ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության և հատուկ ռիսկի փրկարար ծառայության ուժերը։ Ներկայումս շարունակվում են հրդեհի դեմ պայքարի աշխատանքները։

Նախնական տվյալներով՝ «Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է մեկ պահեստում։

Բաքու քաղաքի Գարադաղի շրջանում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհի կապակցությամբ դեպքի վայր են մեկնել նաև ոստիկանության աշխատակիցները։

Leave a Comment