Հազարավոր ավստրալացիներ կիրակի օրը միացել են պաղեստինամետ ցույցերին՝ Իսրայելի և Ավստրալիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին, որոնք առաջացել են ձախ կենտրոնամետ կառավարության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպիչների տեղեկատվությանը։
Ըստ Պաղեստինյան նախաձեռնող խմբի, կիրակի օրը ողջ Ավստրալիայում ավելի քան 40 բողոքի ակցիա է տեղի ունեցել, այդ թվում՝ նահանգների մայրաքաղաքներ Սիդնեյում, Բրիսբենում և Մելբուռնում։
Ըստ կազմակերպության, համազգային ցույցերին մասնակցել է մոտ 350 000 մարդ, այդ թվում՝ մոտ 50 000-ը՝ Բրիսբենում, թեև, ըստ ոստիկանության գնահատականների, նրանց թիվը մոտ է եղել10 000-ի։ Ոստիկանությունը Սիդնեյում և Մելբուռնում ամբոխի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չի ունեցել։
Սիդնեյում կազմակերպիչ Ջոշ Լիզը հայտարարել է, որ ավստրալացիները դուրս են եկել ակցիայի, որպեսզի «պահանջեն դադարեցնել այս ցեղասպանությունը Գազայում և որ մեր կառավարությունը պատժամիջոցներ սահմանի Իսրայելի դեմ», իսկ ցուցարարները, որոնցից շատերը պաղեստինյան դրոշներով էին, վանկարկում էին՝ «ազա՛տ, ազատագրվա՛ծ Պաղեստին»։
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ ակտիվացրել է իր ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզեի դեմ հարձակումները՝ կապված այս ամիս Պաղեստին պետությունը ճանաչելու նրա կառավարության որոշման հետ։
Ավստրալիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Ալբանեզեի լեյբորիստական կառավարությունը հայտարարել է, որ որոշակի պայմաններով կճանաչի Պաղեստինի պետականությունը՝ հետևելով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի համանման քայլերին։