Արգենտինայի առաջնության 6-րդ տուրում «Ռոսարիո Սենտրալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Նյուելս Օլդ Բոյսի» նկատմամբ (1:0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսի 37-րդ րոպեին տուգանայինից կատարած հեռահար հարվածով խփել է արգենտինացի լեգենդար կիսապաշտպան Անխել Դի Մարիան։