«Միգուցե հիմա՞ դադարեցվեն վտանգավոր ցուցադրական թռիչքները»․ Հակոբ Ճաղարյան

«Միգուցե հիմա՞ դադարեցվեն վտանգավոր ցուցադրական թռիչքները»․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հարցեր եմ ստանում տարբեր տեղերից:
Չգիտեմ, որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չկա:
Ըստ տեսանյութի՝ վթարը տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկ-էստակադայի վրա:
Օդանավի շասիները բաց են, թևերի մեխանիզացիան նույնպես:
Չեմ բացառում, որ Դաշնամուրի գործարանից մինչև նշածս խաչմերուկն ընկած լայն հատվածը օդաչուն սխալմամբ ընդունել է որպես թռիչքուղի:
Կամ վթարային վայրէջք է կատարել:
Քաղաքի վրա կատարվող ուսումնական թռիչքների անթույլատրելիության մասին բարձրաձայնում եմ դեռևս 2019 թվից:
Վերջապես պիտի քաղաքի վրա ընկնի՞, մարդ զոհվի, ու ավերածություններ լինի՞, որ դադարեցվեն անտրամաբանական թռիչքները բնակավայրի վրայով:
Էրեբունի օդանավակայանը նախատեսված է 208″ թռիչքային (դեպի Մասիս քաղաք), և 28″ վայրէջքի (Մասիս քաղաքի կողմից) համար:
Քաղաքի վրա չկա պիլոտաժի զոնա:
Բայց համարյա ամենօրյա ռեժիմով ականատեսն ենք լինում հակառակ պատկերի:
Միգուցե հիմա՞ դադարեցվեն Երևանի և բնակչության համար վտանգավոր ցուցադրական թռիչքները»։

Աղբյուրը`   Հակոբ Ճաղարյան

Leave a Comment