LA LIGA. «Բարսելոնան» տպավորիչ քամբեք իրականացրեց և հաղթեց «Լևանտեին» 🎥

Լա Լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Լևանտեի» հետ։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո կատալոնացիները պարտվում էին 0-2 հաշվով։ Տանտերերի կազմից աչքի են ընկել Իվան Ռոմերոն և Խոսե Լուիս Մորալեսը։

Երկրորդ խաղակեսում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կարողացավ վերադառնալ և երեք միավոր վաստակել։ 49-րդ րոպեին Պեդրին կրճատեց հաշվի տարբերությունը։ Երեք րոպե անց Ֆերան Տոռեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման վերջում «Լևանտեի» ֆուտբոլիստը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝

The post LA LIGA. «Բարսելոնան» տպավորիչ քամբեք իրականացրեց և հաղթեց «Լևանտեին» 🎥 first appeared on Proffootball.

Leave a Comment