Մադրիդի «Ատլետիկոն» և «Էլչեն» ոչ-ոքի խաղացին Լա Լիգայի երկրորդ տուրում։
Խաղը տեղի ունեցավ շաբաթ օրը Մադրիդում և ավարտվեց 1:1 հաշվով։ «Աթլետիկոյի» կազմում գոլ խփեց Ալեքսանդեր Սերլոթը, իսկ «Էլչեի» կողմից աչքի ընկավ Ռաֆա Միրը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը նոր մրցաշրջանի մեկնարկում դեռևս չի կարողացել հաղթանակ տոնել (մեկ պարտություն և մեկ ոչ-ոքի)։
Գոլերի տեսանյութը՝ այստեղ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ այստեղ