ՀՀ ՊՆ զորամասի սպան «Opel»-ով Արտաշատի կամրջի մոտ հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի մուտքի մոտ՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին ու հայտնվել ձորակում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է  Երևանի ՀՀ Պաշտպանության նախարարության «Մուրացան» զինվորական հոսպիտալ:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, նա սպա է:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment