Ռուսական զանգվածային հարվածից Կրամատորսկում ուկրաինական կողմը կորցրել է 600 մարդ եւ մեծաքանակ զինտեխնիկա (Տեսանյութ)


Միջազգային

Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կրամատորսկի շրջանում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին։ Կրամատորսկն ուկրաինական բանակի համար թիկունքային, այն է` ռեզերվային ուժերի տեղակայման գոտին է, եւ հենց այդ ուժերն էլ հարձակման են ենթարկվել:

Այս դեպքում շատմեծ են մասշտաբները: Ռուսներն իրականացրել են կոմբինացված հարված` կիրառելով «Իսկանդեր»-ներ, մի քանի տասնյակ «ФАБ» սավառնող ավիառումբեր և «Գերան» անօդաչու թռչող սարքերը: Ուկրաինական կողմի կորուստներն էլ համարժեք են նման հարվածին.

Կենդոնի ուժ` ավելի քան 600 մարդ, 

Համազարկային կայանքներ՝ 4 միավոր,

տանկ՝ 3 միավոր,

զրահապատ հետախուզական և պարեկային մեքենաներ՝ մինչև 7 միավոր,

ԲՄՊ՝ մինչև 22 միավոր,

ՀՕՊ՝ մինչև 20 միավոր,

Էլեկտրաէներգիայի կայան՝ 4 միավոր,

ՀՕՊ պահեստ՝ 1 միավոր,

Հրամանատարական կետ՝ 1 միավոր,

Անձնակազմի ապաստարան՝ 10 միավոր։

Այսինքն, այն ռեզերբը, որը կարող էր գործել Հյուսիսային Դոնբասի տարբեր հատվածներում, արդեն զգալի չափով գոյություն չունի:

Տես նաեւ https://iravunk.com/?p=321109&l=am 

Leave a Comment