ՆԱՏՕ-ում չի քննարկվում Ուկրաինա ռազմական զորախումբ ուղարկելու հարցը. Դրագոնե


ՆԱՏՕ-ում չեն քննարկում անվտանգության երաշխիքների համար Ուկրաինա ռազմական զորախումբ ուղարկելու հարցը։ Այդ մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ 


 


Նրա խոսքով՝ դա քաղաքական հարց է և քննարկվում է Ռուսաստանի հետ բանակցություններում։ Դրագոնեն նշել է, որ անվտանգության երաշխիքների հարցը դեռ «սաղմնային վիճակում» է: 


 


Պաշտոնյան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին զբաղված է դաշինքի անդամ երկրների քաղաքացիների պաշտպանությամբ։ Միևնույն ժամանակ, նա հաստատել է Ուկրաինային աջակցելու կազմակերպության լիակատար հանձնառությունը։

Leave a Comment