Ոստիկանությունը թույլ չտվեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամներին ակցիա իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի այն մուտքի մոտ, որտեղ ակցիա պիտի անցկացնեին արեւմտամետները։
«Ոստիկաններն այստեղ են ապահովելու արեւմտամետների անվտանգ ակցիան։ Ալիեւն ու Էրդողանը կարող են Նիկոլ Փաշինյանի առջեւ պահանջ դնել, որ Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան, հետեւաբար դրա համար են այսօր արեւմտամետներն ակցիա անում»,– լրագրողների հետ զրույցում ասացին դաշինքի անդամները։
Դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանի կարծիքով, ոստիկաններն իրենց հորդորել են ակցիան իրականացնել այլ մուտքում՝ իբր հնարավոր բախումները բացառելու համար։
«Իշխանությունների հովանավորչությամբ են իրականացնում արեւմտամետներն այս ակցիան։ Իշխանություններն էլ հենց պատվիատուն են»,– ասաց Սուքիասյանը։