Ուկրաինացի հարձակվող Արտյոմ Ստեպանովը «Ռեալ Մադրիդի» հետաքրքրության գոտում է, հաղորդում է Defensa Central-ը։
18-ամյա հարձակվողի իրավունքները պատկանում են «Բայեր Լևերկուզենին», որը Ստեպանովին վարձավճարով ուղարկել է «Նյուրնբերգ», որտեղ նա կանցկացնի 2025/26 մրցաշրջանը։
Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» սկաուտական բաժնի ղեկավար Յունի Կալաֆատան Ստեպանովին նման է տեսնում նորվեգացի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Եթե ուկրաինացուն հաջողվի այս մրցաշրջանում ապացուցել իրեն Երկրորդ Բունդեսլիգայում, մադրիդյան ակումբը պատրաստ է նրան ձեռք բերել հաջորդ ամռանը։
Այս պահին ուկրաինացին «Նյուրնբերգի» կազմում Երկրորդ Բունդեսլիգայում անցկացրել է 3 խաղ, բայց ոչ մի գոլ չի խփել։ Անցյալ մրցաշրջանում «Շախտյորի» շրջանավարտը «Բայերի» երիտասարդական թիմի կազմում 17 խաղում խփել է 22 գոլ։