Մինչև 7.5 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Դրեյքի նեղուցում, որը բաժանում է Հարավային Ամերիկան Անտարկտիդայից։ Հայտնում է Euronews-ը։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ աղբյուրը գտնվել է 10,8 կմ խորության վրա, Հուրե Տիերրա կղզիների խմբից 700 կմ և Անտարկտիդայի ամենամոտ Սուրբ Գևորգ կղզուց 260 կմ հեռավորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն Չիլիի իշխանությունները երկրաշարժի հետևանքով ցունամիի մասին նախազգուշացում են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին լքել ափամերձ տարածքները: ԱՄՆ-ն զգուշացրել է, որ էպիկենտրոնային գոտում ցունամիի հետևանքները կարող են ավերիչ լինել: