Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերսկսվել է օգոստոսի 23-ին՝ ժամը 06:00-ին, հայտարարել է «Գազպրոմ Արմենիան»-ն:
Ընկերությունը օգոստոսի 22-ին հայտարարել էր, որ ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանում գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով:
Ըստ մամուլի ծառայության՝ «Գազպրոմ Արմենիան»-ի գազատարի «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, տարանցումը դադարեցրել է օգոստոսի 22-ի ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 06:00-ն։
Ընկերությունը վստահեցրել է, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի սպառողներին գազ է մատակարարվել ներքին պաշարներից և Իրանից եկող լրացուցիչ ծավալներից։
«Գազպրոմը» Հայաստանի բնական գազի միակ մատակարարն է, իսկ գազափոխադրման համակարգը շահագործում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը 100% պատկանում է ռուսական կոնցեռնին։ 2009 թվականից ի վեր երկիրը գազ է ստանում նաև Իրանից՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։