«Թրամփի գալով թունելի վերջում որոշակի լույս է երևում». Պուտին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Թրամփի գալով թունելի վերջում որոշակի լույս է երևում». Պուտին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալով որոշակի լույս է երևացել թունելի վերջում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման տեսագրությունը ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
Այս տարվա փետրվարից ի վեր Պուտինը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և մեկ անձնական հանդիպում։

Leave a Comment