Ինչ էր ակնարկում Թրամփը` Պուտինի հետ համատեղ լուսանկարը ցույց տալով


Միջազգային

Թեեւ Թրամփը լրագրողներին հրավիրել էր հանգիպման` ակնարկելով ինչ-որ սենսացիոն հայտարարության մասին, որն իրար էր խառնել բոլորին, բայց սենսացիա, որպես այդպիսին չեղավ: Հիմնականում նույն ստանդարտ հայտարարությունները, գլխին գլխարկ` «Թրամփը ճիշտ էր ամեն ինչում», եւ վերջ:

Չնայած, դա առաջին հայացքից: Հաշվի առնելով, որ արարքը, որը թույլ տվեց Թրամփը, արդեն իսկ շատ ավելի խորը մտքեր է առաջացնում, քան ամեն մի սենսացիան: Նկատի ունենք, որ ԱՄՆ նապագահն աշխատասենյակի դարակից հանեց իր ու Պուտինի լուսանկարն Այլասկայում` այն ներկայացնելով «ես եմ ու Պուտինը» ոճի մեջ` ՌԴ նախագահին հրավիրելով 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։ Ավելին, անգամ բարեսարտորեն հայտարարեց, որ լուսանկարում Պուտինն ավելի լավ տեսք ունի` մի պահ հետ քաշվելով սկզբունքից, որ ամեն ինչում, անգամ մանր դետալներում առաջինն ինքն է` Դոնալդ Ջ.Թրամփը:

Ակնարկը միանգամայն թափանցիկ է` Թրամփն ու Պուտինը, եւ էլ ոչ ոք: Միգուցե մի քիչ էլ նախագահ Սին, բայց չինաստանի ղեկավարը չկա Թրամփի «սրտի լուսանկարում», որը, ինչպես փորձեց ի ցույց դնել, ամեն պահ ձեռքի տակ է: Ու երբ դրա հետ մեկտեղ Պուտինին հրավիրեց ֆուտբոլ նայելու, նշանակում է ակնարկ, որ այնքան լավատեսական է գնահատում ՌԴ նախագահի հետ հարաբերությունները, որ կարող է գալիք տարվա համար նրան հրավեր ուղարկել:

Չնայած, էլ ինչ Թրամփ, եթե վառ դրվագներ նման հանդիպումներում չլինեն: Այս միջոցառման զվարճալի պահերից մեկն էլ կարելի է համարել, երբ նա ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյից համառորեն պահանջում էր` Ֆուտբոլի համաշխարհային գավաթն իրեն նվիրել, անգամ առաջարկեց, թե որտեղ այն կարող է տեղադրել Օվալաձեւ աշխատասենյակում:

Պակաս զվարճալի չստացվեց նաեւ Թրամփի հաջորդ հանդիպումը` Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակը վերանորոգող աշխատողների հետ: Թրամփը նրանց նվիրեց MAGA գլխարկներ (Տեսանյութում)։

Տես նաեւ https://t.me/iravunk/56685 


Leave a Comment