Որն է Պուտին-Թրամփ բանակցություների իրական հիմքը


Միջազգային

Միջուկային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը որոշ մտքեր է ընդգծել, որոնք ահսկանալի են դարձնում ինչպես ռուս-ամերիկյան հարաբերությունների, այնպես էլ` Ալյասկայի հանդիպման հիմնական իմաստը: Ըստ պուտինի.

Թրամփի գալուստով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում «լույս թունելի վերջում» է երևում, – ասաց Պուտինը։

Ռուսաստանը ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիակատար վերականգնում։

Այսօր ամբողջ Արևմտյան Եվրոպան գործնականում զրկված է ինքնիշխանությունից։

Ռուսաստանը քննարկում է ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը Արկտիկայում և Ալյասկայում։

Մենք եւս ժամանակին ենթադրություն ներկայացնելու առիթ ունեցել ենք (https://iravunk.com/?p=320440&l=am եւ այլն), որ մասնավորապես Ալյասկայի հանդիպման ժամանակ ուկրաինական թեման ընդամենը «մանրադրամ» էր, եւ հիմնական քննարկումները ծավալվել են հյուսիսային գոտում ռուս-ամերիկյան հնարավոր տնտեսական մեգածրագրերի շուրջ, այդ թվում` ԱՄՆ (Ալյասկա) – ՌԴ -Եվրոպա ծովային ու երկաթուղային լոգիստիկայի (նաեւ Արեւելյան Ասիայի հետ), հյուսիսային գոտու պաշարների շահագործման եւ այլն: ՌԴ նախագահի վերջին միտքը հուշում է, որ մեր այդ ենթադրությունը հեռու չէ իրականությունից:

Leave a Comment