
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես Լևոնի ու Նիկոլի, ՀՀ առաջին նախագահի ու ՀՀ վարչապետի կողմնակիցների կռվի իմաստը չեմ հասկանում։
Ինչ ուզում եք՝ գրեք, մրեք.
ա/ Տեր-Պետրոսյանը հայոց պատմության մեջ մնալու է որպես հիմնադիր նախագահ, որի ժամանակ ունեցանք վերջին հազար տարիների ամենամեծ նվաճումները, այդ թվում՝ տարածքային,
բ/ Փաշինյանը մնալու է վերջին հարյուր տարիներին ամենամեծ մարդկային, տարածքային կորուստներ կրած և Հայաստանին ցավեր, կսկիծ ու մորմոք բերած ղեկավարը։
ՀԳ – այդու, եթե Փաշինյանի օրոք մենք կարողանանք պահել մեր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ես, որպես մեր պատմության հետազոտող, կհամարեմ չարյաց փոքրագույնը»։
Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան