Aurora News | Կանադան կչեղարկի ամերիկյան որոշ ապրանքների մաքսատուրքերը

Կանադան կչեղարկի USMCA առևտրային համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը։ Այս մասին  հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, գրում է CBC News-ը:

«Մենք կվերացնենք CUSMA համաձայնագրով ընդգրկված ամերիկյան ապրանքների վրա կանադական բոլոր մաքսատուրքերը:

Կանադան կպահպանի պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների վրա իր մաքսատուրքերը, մինչդեռ մենք ինտենսիվորեն աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ այս խնդիրները լուծելու համար», – ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Leave a Comment