Գասպար Տերտերյանը (72 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-1 հաշվով հաղթել է հույն Արիոնանս Կալիցոպուլոսին։
Վաղը եզրափակչում Տերտերյանի մրցակիցը կլինի Ասիայի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն Ախմադ Կոդիրովը (Ուզբեկստան)։
Առաջնության եզրափակչում է նաև Յուրիկ Մխիթարյանը (60 կգ)։
Օգոստոսի 19-ին Արման Մուսիկյանը (65 կգ) դարձել էր ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
Մրցաշարն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-24-ը։ Աշխարհի առաջնությունը ներառում է ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտ։
