«Տեսնենք՝ Պուտինն ու Զելենսկին կկարողանա՞ն աշխատել միասին»․ Թրամփ

«Տեսնենք՝ Պուտինն ու Զելենսկին կկարողանա՞ն աշխատել միասին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հարաբերությունները հեռու են իդեալական համարվելուց․ «Պատրաստվում ենք տեսնել՝ արդյո՞ք Պուտինն ու Զելենսկին կարող են միասին աշխատել։ Նրանք այնքան էլ լավ լեզու չեն գտնում՝ հասկանալի պատճառներով։ Բայց տեսնենք»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։

Leave a Comment