
«Ես շատ հանրահավաքների եմ մասնակցել, ընդհուպ կազմակերպել եմ։ Ինչ վերաբերում է պայթուցիկներին և այլն, համոզված եմ, մեղադրող կողմը յուրաքանչյուր Նոր տարի կամ երեխայի ծնունդով հրավառություն է անում, իսկ 2020-ից հետո մեր տանը տոնածառ չի զարդարվում․ երեխաներիս քեռին անհայտ կորած է»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ «Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, մտածում եմ՝ երևի տեղերով պիտի փոխված լինենք»,- հավելեց նա։
Քննարկվում է Գալստյանի խափանման միջոցի հարցը։