Իսրայելը սպառնացել է բացել «դժոխքի դարպասները»


Միջազգային

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Գազայում ՀԱՄԱՍ-ի համար բացել «դժոխքի դարպասները», եթե վերջինս չհամաձայնի Իսրայելի կողմից հրադադարի պայմաններին: Իր մեկնաբանությունը նա տեղադրել է X-ում։

 

«Շուտով դժոխքի դարպասները կբացվեն Գազայում ՀԱՄԱՍ-ի մարդասպանների և բռնաբարողների գլխին, մինչև նրանք չհամաձայնեն պատերազմը դադարեցնելու Իսրայելի պայմաններին, որոնցից գլխավորը բոլոր պատանդների ազատ արձակումն ու խմբավորման զինաթափումն է», – ասել է նա:

 

Նախարարը հայտարարել է՝ եթե պաղեստինյան շարժումը չհամաձայնի իսրայելական վերջնագրի պայմաններին, ապա Գազան՝ ՀԱՄԱՍ-ի մայրաքաղաքը, «կդառնա Ռաֆահ և Բեյթ-Հանուն», որտեղ արդեն իրականացվել են Իսրայելի բանակի գործողությունները:

Leave a Comment