Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորությունները, հաղորդում է Belta գործակալությունը։
«Մարդը Նոբելյան մրցանակ է ուզում, եթե այդպես է, ապա լավ է, թող ստանա։ Ի՞նչ վատ բան կա մեզ համար։ Եթե մենք պետք է աջակցենք նրան, եթե Թրամփին դա պետք է, ապա նա հավանաբար արժանի է դրան», – հաղորդագրության մեջ մեջբերվում են Լուկաշենկոյի խոսքերը։
Գործակալության տվյալներով՝ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփին կտրվի այս մրցանակը։