Այսօր` 2025թ. օգոստոսի 22֊ին, ծաղիկներ խոնարհվեցին ադմիրալ Իվան Իսակովի (Հովհաննես Տեր Իսահակյանի) հուշարձանի մոտ… Փառք Տիրոջ, Երեւանում իր հուշարձանը գտնվում է իր անունով կոչված պողոտայի վրա…
Ի գիտություն, ՄԵԾ ՀԱՅ` ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ, ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, անվանի զորավար, գիտնական եւ գրող Հովհաննես Ստեփանի Իսակովը (Տեր Իսահակյանը) ծնվել է Ռուսաստանի Կայսրության Ելիզավետպոլսկի գուբերնիայի Ելիզավետպոլսկի ուեզդում (Елизветпольский уезд Елизветпольской губернии), այսինքն, թուրքերի կողմից այսօր զավթած ԱՐՑԱԽՈՒՄ, ուր ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ մշտապես ապրել են ՀԱՅԵՐ, եւ որը 19 դարում ազատագրվել է Պարսկական խանությունից ՌՈՒՍՆԵՐԻ կողմից: Այդ հաղթանակների շնորհիվ ստորագրվել է «Թուրքմանչայի պայմանագիր» ՊԱՐՍԻԿՆԵՐԻ եւ ՌՈՒՍՆԵՐԻ միջեւ, իսկ թուրքերն այստեղ ԱՌՀԱՍԱՐԱԿ կապ չունեն, էլ չեմ ասում «ադրբեջանցիները», կամ «ադրբեջան» կոչվածը…
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» կանանց խորհրդի նախագահ