Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ իր դեմ նպատակաուղղված ապատեղեկատվական արշավ է տարվում, որի նպատակն է խաթարել իր հեղինակությունը։ Ըստ նրա, երկրում «ստի ֆաբրիկա է աշխատում», որն անհեթեթ լուրեր է տարածում՝ ընդհուպ մինչև իր մահվան կամ այն մասին պնդումները, թե պետության ներկայիս ղեկավարը կլոն է։
Լուլան հիշեցրել է այն տեսանյութի մասին, որտեղ ինքը՝ 79 տարեկանում, վազելով բարձրանում է նստավայրի աստիճաններով՝ դիմավորելու Էկվադորի նախագահ Դանիել Նոբոային՝ ընդգծելով, որ նույնիսկ այդ պահը «նմանակների» մասին հորինվածքների առիթ է դարձել։
Հեգնանքով մեկնաբանելով իրավիճակը՝ Բրազիլիայի ղեկավարը նշել է, որ լուրերն իրեն «արդեն հինգերորդ Լուլա դա Սիլվան» են դարձնում և հույս է հայտնել ապրել մինչև 120 տարեկան։ Նա ընդգծել է, որ նման կեղծիքները տարածվում են, քանի որ իր քաղաքական հակառակորդները դժգոհ են 2026 թվականի հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունից։
Լուլա դա Սիլվան հիշեցրել է, որ իր առաջին նախագահությունն արդեն իսկ լարվածության պատճառ էր դարձել մրցակիցների շրջանում, իսկ երկու հաջորդական պաշտոնավարումներն ուժեղացրել են նրանց դժգոհությունը։ Երրորդ ժամկետը, որը նա զբաղեցնում է այժմ, էլ ավելի է սրել քաղաքական իրավիճակը։