
Օգոստոսի 22-ին Աստրախանում կկայանա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նիստի ընթացքում նախատեսվում է ստորագրել տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։
Հանձնաժողովը կղեկավարեն Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։