Սեպտեմբերի 1–ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ազատվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պետական տուրքից․ Միգրացիայի ծառայություն

Ծառայությունից նաև տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են ծառայության ավելի քան 40 հասցեներում

Սեպտեմբերի 1–ից ԼՂ-ից բռնի տեղահանված  անձինք ազատվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պետական տուրքից․ Միգրացիայի ծառայություն


ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»։


Ծառայությունից նաև տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են ծառայության ավելի քան 40 հասցեներում․


– մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,


– Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,


– ծառայության գլխամասային գրասենյակում,


– ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

Leave a Comment