Թրամփի թիմակիցն առաջարկում է Ռուսաստանին ընդունել ՆԱՏՕ:
«Ես մի գաղափար ունեմ՝ առաջարկել Ռուսաստանին անդամակցություն ՆԱՏՕ-ին», – ասել է հանրապետական նախկին կոնգրեսական և Թրամփի դաշնակից Մեթ Գեթցը։
Ի դեպ, սա ամենեւին էլ ֆանտաստիկ առաջարկ չէ. նման խոսակցություններ կային դեռ Քլինթոնի ժամանակներում:
Ավելին, մի շարք հեղինակավոր փորձագետներ սկսել են ակտիվորեն խոսել Հյուսիսային ալյանսի, այն է` մոլորակի սպիտակամորթ հատվածի դաշինքի անհրաժեշտության, նույնիսկ` անխուսափելիության մասին ընդդել, այսպես ասած, Գլոբալ հարավի: Այն իմաստով, որ ի տարբերություն հյուսիսային ժողովուրդների, մյուս ռասսաների մոտ կա դեմոգրաֆիկ թռիչք, որը արդեն տանում է սպիտակամորթ ռասսայի կործանարար թուլացման, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն: Ու առաջնային քայլ այդ ուղղությամբ համարվում է Հյուսիսային ալյանսի գաղափարը, որը մոտավորապես նույն բանն է, ինչ Ռուսաստանին ՆԱՏՕ հրավիրելը: