Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ Սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ, լռելու ու համակերպվելու հետևանքը․ Ստեփանյան

Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․

Սիրելի՛ փոքրիկ Երևանցիներ,

Ձեր ծնողների բողոք-վրդովմունքները, կապված մանկապարտեզներ չհաճախելու ու ձեր հերթը այդպես էլ չհասնելու միակ պատասխանատուն ու մեղավորները նստած են Արգիշտի 1 հասցեում։

Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ Սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ։

Ձեր ծնողների վճարած հարկերից քաղաքի բյուջեյից դուրս է գրվել 864 մլն դրամ մանկապարտեզների վերանորոգման ու վերակառուցման համար։

Պոզով-պոչով կենդանիները կանգ չե՛ն առնելու սեփական գրպանները լցնելու ագահ գործելաոճից։

Լռելու ու համակերպվելու հետևանքը.

Leave a Comment