Թրամփը ՌԴ-ի հետ հարաբերությունների թեման «ավելորդ աչքերից» առավելագույնս հեռացնում է


Միջազգային

Ռոտշիլդական The Economist-ի տեղեկությունը շատ բան կարող է ակնարկել ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա սպասելիքների մասին:

Այսպես, աղբյուրը հաղորդում է, որ ԿՀՎ-ի Ռուսաստանի հարցերով առաջատար փորձագետի անվտանգության հարցերով գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունը չեղարկվել է։

Խոսքը ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյայի եւ ռուսական ուղղության բաժնի ղեկավարի մասին է, ով 2016 թվականին ղեկավարել է զեկույցի պատրաստումը, որտեղ կար պնդում, թե Ռուսաստանը միջամտել է ամերիկյան նախագահական ընտրություններին՝ Դոնալդ Թրամփի օգտին։ Նա գործակալությունում աշխատել է ավելի քան 20 տարի։

Օգոստոսի 19-ին նույն ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը չեղյալ է հայտարարել աշխատակցի` գաղտնի տեղեկատվությանը հասանելիությանը թույլտվությունը, ինչպես նաև 36 այլ ներկա և նախկին պաշտոնյաների թույլտվությունները, որոնք մեղադրվում են «իրենց երդմանը դավաճանելու» մեջ։ «Թույլտվությունը կորցնելը կարիերայի ավարտ է։ Նույնիսկ դռնապաններն ունեն թույլտվություն»,- հրատարակությանը ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Փֆայֆերը, որին հունվարի 20-ին զրկել են թույլտվությունից։

Այսինքն, ԿՀՎ-ի` մասնավորապես ռուսական ուղղթյամբ գործնականում ողջ կազմը թարմացնում է, եւ խաղից հանում են բոլոր կադրերին, ովքերը հետախուզական աշխատանքը վերածել են քաղաքական գործիքի: Հասկանալ է, նրանք չեն վերածել, գործել են շատ վերեւների հանձնարարությամբ: Եվ հիմա, երբ այդ կադրերին մեկուսացնում են, դա երկու բան է նշանակում: Մասնավորապես` ԿՀՎ-ի ռուսական ուղղությունը վերցվում է Թրամփի թիմի կայուն վերահսկողության տակ: Սա չի նշանակում, որ Մոսկվայի համար կարող է ավելի լավ կամ ավելի վատ լինել: Սա ընդամենը նշանակում է, որ  հետախուզությունը գործի այն մակարդակում, որը կկարողանան ստեղծել Պուտինը եւ Թրամփը:

Երկրորդը. այն ուժերը, որոնք մինչ այս ղեկավարել են տվյալ աշխատակիցներին եւ ուղղորդել նրանք գործունեությունը, այդ աշխատակիցների հետ միաժամանակ, իրենք եւս  հիմա զրկվում են ԿՀՎ-ի գծով գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից: Այն է` կորցնում են շատ կարեւոր գործիք, որը կարողանում էին օգտագործել անգամ Թրամփի օրոք: Դա եւս, իհարկե, ռուսների օգտին է:

Այս ամենին, թերեւս, կարելի է ավելացնել նաեւ CBS News-ի լուրը, որ Վաշինգտոնը դադարեցրել է Ուկրաինայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը «Հինգ աչքեր» հետախուզական դաշինքի անդամների հետ։ Այն է` ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրահանգ է հրապարակել, որով արգելվում է ամերիկյան հետախուզական գործակալություններին Ուկրաինայի խաղաղ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել «Հինգ աչքեր» դաշինքի դաշնակիցների հետ, որոնց թվում են Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։

Այն, որ ԿՀՎ-ի, այնպես էլ` «Հինգ աչքեր»-ի հետ կապված տեղեկատվությունը հասնում էր նույն գլոբալիստական կենտրոններին` բրիտանական եւ ամերիկյան գլոբալիստներին, դժվար չէ կռահեկ: Նաեւ, որ այս երկու պատմությունները նույն թեմայի մեջ են դիտարկվում` Թրամփը ՌԴ-ի հետ հարաբերությունների թեման «ավելորդ աչքերից» առավելագույնս հեռացնում է: 

Leave a Comment