21 թուփ կանեփ, մեկ ու կես կիլոգրամ մարիխուանա. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փարաքարի Մանթաշյան փողոցում փաստացի բնակվող մի տղամարդ աճեցնում է կանեփ և պահում մարիխուանա:

Օգոստոսի 14-ին տեղեկությունը ստուգվեց:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։

Բակում հայտնաբերվեց կանեփի 21 թուփ և մարիխուանայի նմանվող մեկուկես կիլոգրամ զանգված։

Տանտերը հայտնեց, որ այդ ամենն իրենն է` անձնական օգտագործման համար։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Leave a Comment