Լևոն Արոնյանը կիսել է միավորը Սինքֆիլդի-ի 4-րդ տուրում – Armenia Today

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի (Sinquefield Cup 2025) 4-րդ տուրում կիսել է միավորը լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:

Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի դասական շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր ունեն իտալացի ծագմամբ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան։ 

Գավաթն անցկացվում է օգոստոսի 16-29-ը՝ ամերիկյան Սենթ Լուիսում: Բացի մրցաշարային միավորներից, շախմատիստները պայքարում են մրցանակային ֆոնդի համար․ հաղթողը կստանա 100 000 դոլար։ Մրցաշարի գործող չեմպիոնը ֆրանսիացի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան է։

Օգոստոսի 16-ին Արոնյանը Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող էր դարձել։

Leave a Comment