Նյութապես շահագրգռել են տարբեր մարզերի բնակիչներին՝ հավաքին մասնակցելու նպատակով․ ՔԿ

Մի խումբ անձինք 2025-ի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ բնակիչների։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ ավարտվել է դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կոմիտեից նշում են, որ երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ «Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), մեկ անձի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին […]

Leave a Comment