«Ժողովուրդ». ՔՊ խմբակցության ղեկավարի կնոջ տեղակալին ձերբակալել են


Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։

Իրավապահ շրջանակներից Ժողովուրդ-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում իր նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։

Leave a Comment