1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից. հանդարտվեք և վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ 

Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս։

Leave a Comment