Զելենսկին վերադարձավ խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ կրակը դադարեցնելու պահանջին. Ուկրաինայի նախագահն ասաց, որ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից առաջ պետք է հայտարարվի հրադադար: «Մենք մտնում ենք երկկողմ ձևաչափի, ապա՝ եռակողմի։ Ես կարծում եմ, որ առանց երկկողմ ձևաչափով համաձայնությունների և առանց այս կամ այն հրադադարի ձևաչափի, եռակողմը գրեթե անհնար է» Սրա հետ մեկտեղ Զելենսկին նաւե հայտարարել է, որ ռուսերեն լեզվի հետ կապված ՌԴ-ի հայտնի պահանջը եւս չի կատարվելու:
Կրեմլին մոտ գտնվող միանգամայն տեղյակ աղբյուրը հայտնում է, որ Մեսկվան հստակ պետկերացումներ ունի Զելենսկու նման հայտաարրությունների իրական իմաստի մասին: Այն, որ դրանով ուկրաինական կողմը փորձում է ազդել ՌԴ նախագահի վրա, որ նա, նման հայտարարություններից ելնելով անիմաստ համարի Զելենսկու հետ հանդիպումը։ Իսկ դա կներկայացվի Թրամփի, թե բանակցություննեի ձախողումը տեղի է ունեցել ռուսական կողմի մեղքով:
«Բայց երեւում է, որ Կիեւում եւ Եվրոպայում այդպես էլ չեն կարողանում ընկալել Ալյասկայի պայմանավորվածությունների իրական իմաստը: Նախ, ուկրաինական թեման այնտեղ երկրորդ պլանում է, բայց անհրաժեշտ քայլ հիմնական պայմանավորվածություններին անցնելու համար: Այսինքն, Պուտինն ու Թրամփը նաեւ հստակ պայմանավորվել են, թե ինչպես են այդ փուլն անցնելու, ում ինչ կոնկրետ ֆունկցիա է բաժին հասել: Թրամփի ֆունկցիան դժվար չէ տեսնել. դա Զելենսկուն պարտադրելն է` կոնկրետ պայմանավորվածությունների համաձայն խաղաղության փաստաթուղթ ստորագրել եւ հեռանալ արենայից` անձնական երաշխիքներ ստանալով: Պուտինի ֆունկցիան է, որ, անգամ չցանկանալով Զելենսկու հետ շփումը, այնուամենայնիվ մասնակցել այդ հանդիպմանը, որի ժամանակ էլ կֆիքսվի` իրականում Զելենսկին ընդունո՞ւմ է Թրամփի պահանջները, թե` ոչ: Կախված դրանից, պարզ կդառնան նաեւ Թրամփի հետագա քայլերը: Այսինքն, հենց այս պայմանավորվածությունների հիման վրա է, որ Թրամփն ու Պուտինը, ինչպես ասում են, ձեռք ձեռքի են տվել, եւ քիչ իրատեսական է, որ Պուտինն իր բաժին խոստումներից կհրաժարվի` Զելենսկու ինչ-որ հայտարարություններից ելնելով: Նա կմասնակցի այդ հանդիպմանը, ինչ էլ, որ հիմա Զելենսկին հրապարակավ ասի: Ու հենց այդ հանդիպումն էլ հստակ կֆիքսի` Զելենսկին իր ստորագրությունը դնո՞ւմ է այն համաձայնությունների տակ, որոնք Ուկրաինայի մասով ձեռք են բերել Պուտինն ու Թրամփը: Եթե կֆիքսվի, որ` ոչ, ապա հարցը վերադառնում է Թրամփի պարտավորությունների դաշտ` պարտադրել Կիեւին: Եթե կլինի համաձայնություն` անկախ Զելենսկու հրապարակային հայտարարությունների, ապա շատ արագ կկազմակերպվի եռակողմ հանդիպում` վերջնական ստորագրման համար: Սա է իրական ընթացքը, եւ եթե ոմանք մտածումեն, որ պրիմիտիվ խաղերով կկարողանան Պուտինին ստիպել` դեմ գնալ Թրամփին տրված իր խոստմանը, մակամիտներ են: Չնայած, Զելենսկու համար վիճակն իրոք փախուղային է, եւ նման քայլերից զատ, նա պարզապես այլ անեկիք չունի»: