ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի «Նոան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»:
Հեթ-տրիկ գրանցեց մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփեց խորվաթ վինգեր Մարին Յակոլիշը:
Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Դիմակայության հաղթողը կնվաճի Լիգայի փուլի ուղեգիր: