Ամերիկյան McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Star պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հայտարարությունը:
Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Պահանգ նահանգի Կուանթան քաղաքի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում:
Ինչպես նշում է Սթար-ը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեսանյութին, կործանիչը պայթել է թռիչքի փորձի ժամանակ: Նշվում է, որ Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերը հաստատել են միջադեպի փաստը:
«Մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել Ֆ/Ա-18 Hornet կործանիչի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Քուանթանի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում»,-պորտալը մեջբերում է BBC-ի հայտարարությունը։
Մալայզիական Bernama պետական գործակալությունը, վկայակոչելով Պահանգ Դաթուկ նահանգի ոստիկանապետ Սերի Յահան Օտմանին, հավելում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել: