Նեթանյահուն ժամանել է Գազա՝ քաղաքի գրավման պլանը հաստատելու համար – Armenia Today

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Գազա՝ քաղաքը գրավելու ծրագրերը հաստատելու համար, հայտնում է Timet of Israel-ը։

Վարչապետի կողմից պաղեստինյան անկլավում ձայնագրված տեսաուղերձը տարածվել է նրա գրասենյակի կողմից:

«Ես ժամանել եմ [Գազա]՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու ծրագրերը: Միևնույն ժամանակ, ես հրամայել եմ անհապաղ սկսել բանակցություններ բոլոր պատանդների ազատ արձակման և պատերազմի ավարտի վերաբերյալ՝ Իսրայելի համար ընդունելի պայմաններով», – ասել է Նեթանյահուն:

Վարչապետի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ջախջախումը և բոլոր պատանդների ազատ արձակումը, իրար հետ փոխկապակցված են։

Leave a Comment