Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սկսել է պատրաստվել ցամաքային հարձակման՝ Գազա քաղաքի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու նպատակով։ Այս մասին հայտնում են BBC-ն և AFP գործակալությունը։ Զինվորականների տվյալներով՝ իսրայելական ստորաբաժանումները արդեն դիրքավորվել են քաղաքի արվարձաններում և գործում են Զեյթունի ու Ջաբալիայի շրջաններում։ Գործողությանը տրվել է «Գեդեոնի կառքեր II» անվանումը։
Նախաձեռնության համար նախատեսվում է զորահավաքի միջոցով ներգրավել տասնյակ հազարավոր պահեստազորայինների։ AFP-ի տվյալներով՝ Իսրայելն ունի շուրջ 60 հազար նոր զորակոչի ծրագիր։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են վերահսկողության տակ առնել Գազայի ամբողջ սեկտորը՝ ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման շուրջ անուղղակի բանակցությունների տապալումից հետո։
Իսրայելի պաշտպանության նախարարը օգոստոսի 20-ին հաստատել էր Գազայի գրոհի համար մեծաթիվ պագհեստազորայիններ հավաքրելու բանակի ծրագիրը:
