«Եթե սա նախկին իշխանության ժամանակ լիներ, քաղհասարակության ներկայացուցիչները պոլերին պառկած կլինեին»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։






«Երբ դատավորը երեկ որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքը, հույս ունեի էստեղ տեսնել ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական որևէ դեսպանության ներկայացուցչի, քաղաքացիական հասարակության սեկտորի ներկայացուցիչների, ովքեր, եթե նախկին իշխանության ժամանակ նման քաղաքական խայտառակ ֆարս լիներ, պոլերին պառկած կլինեին»,- Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա կրկնեց Բագրատ Սրբազանի խոսքերը, այն է՝ «այստեղ ընթանում է 18 անմեղների դատավարությունը»։


***

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական հերթական նիստն է։

«Այս դատական պրոցես կոչվածը չկոչեք ահաբեկիչների, այլ արդարների դատ՝ 18 արդարների դատ»,- երեկ դատարանում կոչ արեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք՝ երեկ, անտեսելով փաստաբանների փաստարկներն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության հինգ կին պատգամավորների երաշխավորությանը, դատարանը որոշեց երեք ամսով երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքը։

«Քիչ առաջ, իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- իր խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։


***





«Բոլոր փաստաբանները, ամբողջ պաշտպանական թիմն այստեղ է, բայց միակամ որոշել ենք առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին՝ սրանով արտահատելով մեր բողոքը ընդդեմ դատական իշխանության ու դատավորի։ Միակարծիք ենք, որ այսօր դատական նիստերի դահլիճում չի իրականացվելու արդարադատություն․ երեկվանը տեսանք»,- Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստի ընդմիջմանը ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա իրենց բողոքի գործողության առաջին քայլն է։


***





Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստի մեկնարկին քարտուղարությունը զեկուցեց, որ պաշտպանների մեծ մասը դատական նիստին չի ներկայացրել։ Մեղադրող կողմը դա անընդունելի համարեց՝ միևնույն ժամանակ նշելով, որ «քանի որ քննարկվում է մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու հարցը, ուստի պաշտպանների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ»։ Ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ ասելով, որ առանց փաստաբանների ներկայության, կալանքի հարցը չի կարող քննարկվել։ Վարույթի մասնակիցները միացան այդ կարծիքին։ «10-15 րոպե ընդմիջում կհայտարարենք․ չի բացառվում խցանման պատճառով է»,- ասաց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։


***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե ընկեր մայորի գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան:

Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»:

Leave a Comment