«Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ ճանապարհի բիզնես կառավարում է իրականացնելու. վարչապետ

Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում ձևավորվելիք հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու:  

Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ կառավարելու է այդ ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու»,–ասաց վարչապետը:

«Թրամփի ուղի» նախագծի համատեքստում վարչապետը ուշադրություն հրավիրեց փոխադարձության սկզբունքի վրա: 

«Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար: Վաշինգտոնի հռչակագրում նշված սկզբունքների շրջանակում ընդգծված է Ադրբեջանի՝ կապ ունենալու առավելությունը, և ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար՝ ներքին և միջազգային, այսինքն՝ դեպի երրրորդ երկիր՝ փոխադարձ առավելություններով»,–ասաց Փաշինյանը: 

Leave a Comment