Վենսը` Պուտինի և Զելենսկու հանդիպման ժամանակ համաձայնության հասնելու հնարավորության մասին


Միջազգային

ԱՄՆ փոխնախագահ Վենսը գնահատել է Պուտինի և Զելենսկու անձնական համաձայնության հասնելու հնարավորությունը.

«Երբ Զելենսկին մտավ Օվալաձև աշխատասենյակ, ես խոսում էի նրա, նախագահի, պատվիրակության հետ։ Ես ասացի. «Պարոն նախագահ, եթե Ձեզ լավ պահեքեք, ես ոչինչ չեմ ասի»։ Եվ նա պարզապես ծիծաղեց։ Դա լավ միջոց էր սառույցը կոտրելու համար։

Նախ, Ուկրաինան ցանկանում է վստահ լինել, որ Ռուսաստանը կրկին չի ներխուժի իր տարածք, ցանկանում է վստահ լինել իր տարածքային ամբողջականության մեջ երկարաժամկետ հեռանկարում։ Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել որոշակի տարածքներ, որոնց մեծ մասն արդեն օկուպացրել է, բայց որոշները՝ ոչ։ Ուկրաինացիները ցանկանում են անվտանգության երաշխիքներ, ռուսները՝ տարածքներ։

Մենք այժմ ստացել ենք կողմերի միջև համաձայնագրի բոլոր մանրամասները։ Մենք աշխատում ենք դրանց վրա։ Բայց չեմ կարծում, որ պետք է կատեգորիկ լինենք։ Մենք չենք կարող ասել, որ նրանք չպետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, մինչև չքննարկվի յուրաքանչյուր մանրուք։ Նույն բանակցային սեղանի շուրջ խոսելը կօգնի ամեն ինչ կոնկրետացնել»։

Leave a Comment