Ռուսների այս գիշերվա հարվածները կարելի է համարել Ուկրաինայի համար ամենաաղետալիներից մեկը: Ոչ թե հարվածային միջոցների քանակական առումով, այլ հասցված վնասի:
Նախ, հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի հատվածում` Պավլոգրադի գազի պահպանման-փոխանցման համակարգին: Հրդեհի ուժգնության պատճառով ուկրաինական աղբյուրները սկսել են ահազանգել ընդհուպ` քիմիական վտանգի մասին:
Հաջորդ թիրախը ուկրաինական ամենաշահութաբեր` Խարկովի մարզի Շեբելինսկի գազային հանքավայրն էր, որն արտադրում է Ուկրաինայի գազի արդյունաբերության մինչև 50%-ը։ Տեղացիները գրում են կոմպրեսորային կայանի ոչնչացման մասին, որի միջոցով դրանից գազը մտնում է ուկրաինական գազափոխադրման համակարգ։
Վերջնական վնասների մասին դեռ վաղ է խոսել, բայց մասշտաբների մասին է վկայում այն, որ հրդեհների լույսը տեսավելի է եղել հարյուր կիլոմետրից: Իսկ փորձագետները հաստատում են, որ եթե այս երկու կայանները լիովին փակվեն, Ուկրաինան կկորցնի իր սեփական գազի արտադրության մոտավորապես 60-70%-ը (քանի որ Խարկովի մարզի բոլոր խոշոր գազային հանքավայրերը տեխնոլոգիապես միացված խոցված հատվածին):
Այսքանից զատ, հզոր պայթյուններ են արձանագրվել Լվովում, Մուկաչևոյում եւ Արևմտյան Ուկրաինայի այլ հատվածներում: Գործել են նավատորմից արձակված «Կալիբր» հրթիռները, ինչպես նաեւ հիպերձայնային «Կինժալ»-ները, «Ցիրկոն»-ները` համակցված հեռահար անօդաչուների հետ։ Բացի այդ, երկինք բարձրացան Տու-95ՄՍ և Տու-160 ռազմավարական ռմբակոծիչները՝ արձակելով տասնյակ Х-101 հրթիռներ։ Այս հարվածների մասին մանրամասները դեռ սպասվում են: