Նման է, որ Պոկրովսկի հյուսիսային գոտում մարտերը, որից կախված է բառացիորեն ողջ Միջին եւ Հյուսիսային Դոնբասի ճակատագիրը, մտել է կուլմինացիոն փուլ:
Նախ, անմիջականորեն Պոկրովսկի հյուսիսում ռուսները կիսաօղակի մեջ են վերցրել Ռոդինսկոեն, որի գրավման դեպքում Պոկրովսկ-Միրնոգրադի ֆիզիկական շրջապատումը դառնում է գործնականում անխուսափելի (Քարտեզ 1): Հաշվի առնելով, որ այդ հատվածում ռուսները ճեղքել-հասել են Նովոալեքսանդրովկա` ֆիզիկապես կտրելով Դոբրոպոլե-Պոկրովսկ ճանապարհը: Վերջին ճանապարհը, որը դեռ ֆիզիկապես ուկրաինացիների վերահսկողության տակ է, Պոկրովսկից արեւելք տանող М-30 մայրուղին է, որը, սակայն ռուսական անօդաչուների վերահսկողության տակ է: Արդյունքում, Ռոդինսկոեն գրավելու եւ թեւերն ապահովելու դեպքում ռուսները կկարողանան Նովոալեքսանդրովկայից հարձակումը շարունակել М-30 մայրուղու ուղղությամբ, որին ընդառաջ հարձակում է զարգանում նաեւ հարավից: Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի համար դա ֆիզիկական շրջապատում է:
Բայց այս պահին հիմնական մարտերն ավելի հյուսիս են` Դոբրոպոլեի արեւելյան հատվածում (Քարտեզում), որտեղ վերջերս ռուսները խորը ճեղքում իրականացրեցին: Հարվածը կանխելու համար ուկրաինական կողմը այս ուղղություն նետեց հնարավոր բոլոր ուժերը, այդ թվում` այլ թեժ հատվածներից: Արդյունքում, ճեղքման հատվածում համառ մարտերը շարունակվում են: Բայց իրողությունն այն է, որ գոնե ներկա պահին ուկրաինական հակահարձակումը որեւէ էական արդյունք դեռ չի տվել: Մի շարք հատվածներում ռւսկան ուժերը մնում են խորացած ուկրաինական գոտում, այլ հատվածներում` հակառակը: Այն է` երկուստեք շրջապատվել-շրջապատելու հնարավորությունները պահպանում են, եւ ամեն բան մնում է կախված ռեզերվներից: Իսկ ռեզերվներն առաջ բերելու համար ռուսները նաեւ պետք է լուծեն լոգիստիկայի հարցը, հաշվի առնելով, որ դեպի ճեղքումային գոտի տանող հիմնական ճանապարներն անցնում են ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող Շախովո բնակավայրում (Տես նաեւ https://iravunk.com/?p=320747&l=am):
Ահա, հենց Շախովոյի համար էլ այս պահին ծավալվել են հիմնական մարտերը (Քարտեզ 2): Ուկրաինական կողմը, հասկանալով խնդրի արժեքը, այն համառորեն պաշտպանում է, սակայն ռուսներն ունեն նկատելի առաջխաղացում: Այս պահին արդեն մատերը բուն Շախովոյում են: Միաժամանակ, ռուսական երկկողմ հարվածների արդյունքում այդ բնակավայրն այս պահին արդեմ «պարկի» մեջ է, եւ դժվար թե ուկրաինական կողմը կարողանա այն երկար պաշտպանել:
Արդյունքում, ամեն բան մնացել է կախված հենց այս բնակավայրից: Կկարողանա՞ն ռուսներն այն շատ արագ գրավել, վերցնել լոգիստիկան եւ ռեզերվները տեղափոխել, դա արմատական բեկում կառաջացնի նաեւ Դբրոպոլեի հատվածում: Գումարած, Ռոդինսկոեի հատվածում ուկրաինական ուժերը, գտնվելով փաստացի շրջապատման վիճակում, դեռ դիմադրում են` հույսերը կապելով ուկրաինական խոստացված հակագրոհի վրա: Շախովոյի գրավումը նաեւ այդ հույսերն են զրոյացնելու: